«Ֆիորենտինայի» պաշտպան Նիկոլա Միլենկովիչը կիսվել է «Վեսթ Հեմի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ խաղի սպասելիքներով։
«Մեր թիմն արժանի է միշտ խաղալ եվրոպական մրցաշարերում։ Մենք շանս ունենք նվաճելու գավաթը և հպարտ ենք դրանով։ Մենք պետք է հաղթենք հանուն մեր երկրպագուների»,- Միլենկովիչի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ «Ֆիորենտինա» — «Վեսթ Հեմ» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։