«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն չի ցանկանում, որ ակումբը վաճառի կիսապաշտպան Կայ Հավերցին:
Լրագրող Էկրեմ Կոնուրի խոսքով՝ Պոչետինոն արգելափակել է 23-ամյա խաղացողի համար Մադրիդի «Ռեալի» ցանկացած առաջարկ։ Լոնդոնյան ակումբը նախատեսում է բանակցել Հավերցի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ մինչև 2028 թվականը։
Անցած մրցաշրջանում Հավերցը «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։