«Նապոլին» այս ամառ կպայքարի «Արսենալի» հարձակվող Ֆոլարին Բալոգունիի տրանսֆերի համար, որն այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Ռեյմսում»:
Ինչպես հայտնում է The Mirror-ը, ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի համար կպայքարի «Միլանի» հետ: «Նապոլին» նոր հարձակվող է փնտրում, քանի որ սպասվում է, որ այս ամառ կկորցնի Վիկտոր Օսիմխենին:
Այս մրցաշրջանում Բալոգունը «Ռեյմսի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 21 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի արժեքը ըստ Trasnfermarkt պորտալի գնահատվում է 25 միլիոն եվրո։