Իտալական «Բրեշիա» ակումբի երկրպագուները խաղադաշտում անկարգություններ են կազմակերպել «Կոզենցայի» հետ փլեյ-օֆֆի պատասխան խաղի ժամանակ՝ Բ Սերիայում խաղալու իրավունք ստանալու համար, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Հանդիպումը տեղի է ունեցել հինգշաբթի Բրեշիայում և ավարտվել է 1:1 հաշվով։ Երկրորդ խաղակեսի վերջնաժամկետում հյուրերը հավասարեցրել են հաշիվը: Դրանից հետո տանտերերի երկրպագուները խաղադաշտ են նետել ծխային ճայթրուկներ, ֆայերներ, իսկ հետո ներխուժել են խաղադաշտ, որտեղ հարձակվել են ոստիկանների վրա։ Մրցավարը դադարեցրել է հանդիպումը, երկու թիմերն էլ գնացել են հանդերձարաններ։
Հաղորդվում է նաև, որ «Բրեշիայի» մյուս երկրպագուները մարզադաշտից դուրս կրակոցներ են հնչեցրել «Կոզենցայի» երկրպագուների ուղղությամբ, ինչպես նաև այրել են տանտերերի պաշտպան Մաթյո Հուարի մեքենան։ ԶԼՄ-ների տվյալներով՝ վիրավորվել է 9 մարդ։
Այնուհետև մրցավարն անվտանգության նկատառումներից ելնելով որոշել է ավարտել խաղը։ «Բրեշիան» 38 տարի անց նահանջել է Սերիա C.