«Նապոլին» Յուլիան Նագելսմանին առաջարկել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է TuttoMercatoWeb-ը:
Ըստ աղբյուրի՝ գերմանացի մասնագետին չեն գոհացրել նեապոլիտանական ակումբի առաջարկած ֆինանսական պայմանները։
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա զբաղեցրած պաշտոնից՝ չնայած առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճելուն։
Նագելսմանի վերջին աշխատավայրը եղել է «Բավարիան», որտեղից մասնագետը հեռացվել է 2022/23 մրցաշրջանում։