«Միլանը» հայտարարել է թիմի վինգեր Ռաֆայել Լեաուի հետ նոր պայմանագիր կնքելու մասին, հայտնում է «ռոսոներիների» պաշտոնական կայքը։
23-ամյա պորտուգալացու հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։
Ընթացիկ մրցաշրջանում Լեաուն միլանցիների կազմում անցկացրել է 47 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 14 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո: