«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի ապագան կպարզվի Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո։
Ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս «Ինտերում»։ Այս պահին ակումբները չեն խոսել բելգիացու իրավունքների մասին, ինքը՝ խաղացողը, ցանկանում է մնալ իտալական թիմում։
Խոսվում է նաև, որ հարձակվողի համար պայքարում է Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբ:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 10-ին, այս խաղում «Մանչեսթեր Սիթին» կհանդիպի «Ինտերի» հետ։