«Միլանը» նոր պայմանագիր է կնքել հարձակվող Ռաֆայել Լեուի հետ,- Twitter-ի իր էջում գրել է լրագրող Անտոնիո Վիտելոն։
Իտալական ակումբը ուրբաթ օրը՝ հունիսի 2-ին, կհայտարարի 23-ամյա պորտուգալացու հետ նոր պայմանագիր կնքելու մասին։
Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։ Փոխհատուցման գումարը կազմում է 175 մլն եվրո, իսկ աշխատավարձը՝ 5 մլն եվրո գումարած բոնուսներ։
Լեոն «Միլանում» հանդես է գալիս 2019 թվականի օգոստոսից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:
Այս մրցաշրջանում նա իտալական ակումբի կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։