«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան Եվրոպա լիգայի եզրափակչում «Սևիլիայից» կրած պարտությունից հետո (1:1, 1:4՝ 11 մետրանոց) դիմել է երկրպագուներին.
«Հպարտ ենք մեզնով և ձեզնով՝ բոլոր երկրպագուներին, ովքեր երկրպագում էին մեզ Բուդապեշտում, տնից և նաև «Օլիմպիկո» մարզադաշտից: Անկախ արդյունքից՝ մենք ամեն ինչ տվեցինք։ Այս թիմում խաղալը պարզապես սպորտ կամ աշխատանք չէ, այլ պատիվ: Այս ճամփորդության ընթացքում մենք միասին ուրախացանք, նաև լաց եղանք, չարչարվեցինք։ Առա՛ջ Ռոմա »,- գրել է Դիբալան սոցցանցում։
«Սևիլիան» պատմության մեջ յոթերորդ անգամ հաղթեց երկրորդ կարևորագույն եվրոպական մրցաշարում։