«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Եվրոպա լիգայի եզրափակչում «Սևիլիայից» կրած պարտությունից հետո պատասխանել է ակումբում իր ապագայի վերաբերյալ հարցին։
«Իմ ապագա՞ն. Երկուշաբթի օրը կգնամ արձակուրդ։ Մենք կապի մեջ կլինենք։ Ես ասացի սեփականատերերին, որ նախ կտեղեկացնեմ նրանց, եթե բանակցություններ սկսեմ այլ ակումբի հետ: «Ռոմային» տեղեկացրի, երբ դեկտեմբերին Պորտուգալիայի հավաքականը ինձ կանչեց նոր աշխատանքի… այս պահին ոչ մի ակումբից առաջարկ չեմ ստացել»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոուրինյոն հինգ հաղթանակներից հետո առաջին անգամ պարտվել է եվրագավաթների եզրափակիչում։«Ռոման» պատմության մեջ երկրորդ անգամ չկարողացավ նվաճել ՈՒԵՖԱ-ի գավաթ/Եվրոպա լիգայի գավաթը:
«Սևիլիան» իր հերթին պատմության մեջ յոթերորդ անգամ նվաճեց Եվրոպայի լիգայի (ՈՒԵՖԱ-ի գավաթ) հաղթողի տիտղոսը: Այս ցուցանիշով իսպանական ակումբը ռեկորդակիր է։