Բուդապեշտի Պուշկաշ Արենա մարզադաշտում (Հունգարիա) այսօր անցկացվում է Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումն իսպանական «Սևիլիայի» և իտալական «Ռոմայի» միջև:
Հանդիպման հաշիվը բացել էր իտալական ակումբի հարձակվող Պաուլո Դիբալան։ 29-ամյա արգենտինացին հանդիպման 35-րդ րոպեին գրավեց իսպանական թիմի դարպասը՝ Ջանլուկա Մանչինիի փոխանցումից հետո։
Երկրորդ խաղակեսի մեկնարկից տասը րոպե անց՝ 55-րդ րոպեին, իտալական ակումբի պաշտպան Ջանլուկա Մանչինին աջ եզրից կատարած փոխանցումից հետո գնդակն ուղարկեց սեփական դարպասը՝ դառնալով ինքնագոլի հեղինակ։
Հանդիպման հիմնական ժամանակն այդպես էլ ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Այս հանդիպման հաղթողը կորոշվի լրացուցիչ 30 րոպեների ընթացքում, կամ էլ՝ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում։