Ճապոնիայի հավաքականի կիսապաշտպան Դաիչի Կամադան 4 տարվա պայմանագիր կկնքի «Միլանի» հետ։
Ինչպես հայտնում է լրագրող Ջանլիկա Դի Մարցիոն, «Այնտրախտի» կիսապաշտպանի գործակալն այսօր հանդիպել է «ռոսոներիների» ներկայացուցիչների հետ՝ համաձայնեցնելու վերջնական մանրամասները։ Առաջիկա երկու օրվա ընթացքում պայմանագրի բոլոր մանրամասները կկարգավորվեն։
Ճապոնացու հետ չորս տարվա պայմանագիրը ներառում է մոտ 3 միլիոն եվրո աշխատավարձ մեկ մրցաշրջանի համար։ Կամադան նոր թիմին կմիանա ազատ գործակալի կարգավիճակով։
Այս մրցաշրջանում Բունդեսլիգայի 32 խաղում Կամադան դարձել է 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։