Ֆրանսիայի հավաքական է հրավիրվել 24 ֆուտբոլիստ՝ մասնակցելու Եվրո-2024-ի ընտրական փուլի հունիսյան խաղերին։
Դարպասապահներ – Ալֆոնս Արեոլա («Վեսթ Հեմ»), Մայք Մենյան («Միլան»), Բրիս Սամբա («Լանս»)
Պաշտպաններ – Ակսել Դիսասի («Մոնակո»), Ուեսլի Ֆոֆանա («Չելսի»), Տեո Էրնանդես («Միլան»), Իբրահիմա Կոնատե («Լիվերպուլ»), Ժյուլ Կունդե («Բարսելոնա»), Ֆերլան Մենդի («Ռեալ Մադրիդ»), Բենջամին Պավար, Դայո Ուպամեկանո (երկուսն էլ՝ «Բավարիա»)
Կիսապաշտպաններ – Էդուարդո Կամավինգա, Օրելիեն Չուամենի (երկուսն էլ՝ «Ռեալ», Յուսուֆ Ֆոֆանա («Մոնակո»), Անտուան Գրիզման («Ատլետիկո»), Ադրիեն Ռաբյո («Յուվենտուս»)։
Հարձակվողներ – Կինգսլի Կոման («Բավարիա»), Ուսման Դեմբելե («Բարսելոնա»), Օլիվյե Ժիրու («Միլան»), Ռանդալ Կոլո-Մուանի («Այնտրախտ»), Կիլիան Մբապե (ՊՍԺ), Քրիստոֆեր Նկունկու («Լայպցիգ»), Մարկուս Թյուրամ («Բորուսիա» Մյոնխենգլադբախ):
Եվրո-2024-ի ընտրական փուլում Ֆրանսիայի հավաքականը արտագնա խաղում կմրցի Ջիբրալթարի հետ (հունիսի 16) և «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կընդունի Հունաստանին (հունիսի 19):
Ընտրական մեկնարկային հանդիպումներում Ֆրանսիան հաղթել է Նիդերլանդների հավաքականին Հոլանդիային (4:0) և Իռլանդիային (1:0): Վաստակած 6 միավորով Դիդյե Դեշամի թիմը գլխավորում է B խմբի աղյուսակը։