«Յուվենտուսը» «Միլանի» հետ պայքարում է «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի համար, հայտնում է Il Messaggero-ն։
Աղբյուրի համաձայն՝ հռոմեական ակումբը ցանկանում է իր առաջատարներից մեկի համար ստանալ 40 միլիոն եվրո, սակայն պատրաստ է գինը իջեցնել մինչև 30 միլիոն եվրո, քանի որ Միլինկովիչ-Սավիչի պայմանագիրը լրանում է մեկ տարուց, և այդ ժամանակ սերբ ֆուտբոլիստը կկարողանա հեռանալ ազատ խաղացողի կարգավիճակում՝ անվճար հիմունքներով:
«Յուվենտուսը» պատրաստ է «Լացիոյի» 28-ամյա կիսապաշտպանին տարեկան 6 միլիոն եվրո վճարել։
Միլինկովիչ-Սավիչն արդեն տրանսֆերի էր հանվել անցյալ տարի, սակայն հռոմեական ակումբը խաղացողի համար ցանկանում էր մոտ 100 մլն ֆունտ գումար, և ոչ մի ակումբ չէր համարձակվում բանակցություններ վարել կիսապաշտպանի տրանսֆերի շուրջ: