«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ասել է, որ դեռ ոչ մի ակումբի հետ չի բանակցել։
«Ես դեռ չեմ խոսել որևէ այլ ակումբի հետ: Բանակցություններ չեն եղել: Ես իմ թիմին ասել եմ ճշմարտությունն իմ ապագայի մասին, բայց սա իմ և թիմի միջև է: Նրանք գիտեն, թե ինչ եմ անելու», — Մոուրինյուի խոսքն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ա Սերիայի ավարտից մեկ տուր առաջ «Ռոման» 7 միավորով հետ է Չեմպիոնների լիգայի գոտուց: Թիմն ունի 60 միավոր և մրցաշարային աղյուսակում 6-րդ տեղում։
Այսօր «Ռոման» Եվրոպա լիգայի եզրափակիչում կմրցի «Սևիլիայի» հետ։