«Տորինոն» բանակցություններ է վարում «Վեսթ Հեմի» հետ կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է tuttosport.com–ը։
Ֆուտբոլիստը վարձակալությամբ խաղում է «ցլերի» կազմում։ Թուրինցիները չեն ցանկանում վճարել ֆուտբոլիստի վարձակալության պայմանագրով նախատեսված 13 միլիոն եվրոն, փոխարենը առաջարկում են 8 միլիոն, «Տորինոյի» գլխավոր մարզիչ Իվան Յուրիչը ցանկանում է խորվաթին պահել թիմում։
Ընթացիկ ակումբային մրցաշրջանում Վլաշիչը 35 խաղում դարձել է 5 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։