«Նյուքասլը» «Մանչեսթեր Յունայթեդի» և ՊՍԺ-ի հետ կմրցի «Նապոլիի» կենտրոնական պաշտպան Կիմ Մին Ջեի տրանսֆերի համար:
Ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ անգլիական երկու ակումբներն էլ հետաքրքրված են կորեացու տրանսֆերը ձեռք բերելու հնարավորությամբ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիմի ծառայություններով հետաքրքրված է նաև ՊՍԺ-ն։
Նշենք, որ հուլիսին Կիմ Մին Ջեի՝ «Նապոլիի» հետ պայմանագիրում կակտիվանա փոխհատուցման գումարի կետը, որը վճարելով որևէ ակումբ կարող է իրականացնել ֆուտբոլիստի տրանսֆերը։ Փոխհատուցման գումարը կազմում է 40-50 միլիոն եվրո։
Կիմ Մին Ջեն «Նապոլիի» կազմում իր դեբյուտային մրցաշրջանում հաջողությամբ փոխարինեց Կալիդու Կուլիբալիին հիմնական կազմում և օգնեց թիմին նվաճել Ա Սերիայի չեմպիոնի առաջին տիտղոսը 33 տարվա մեջ։
Վերջին շաբաթներին ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Կիմն իբր արդեն համաձայնեցրել է պայմանագիրը ՄՅՈՒ-ի հետ։