«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը պատրաստ է բավարարել Լուիս Էնրիկեի ֆինանսական պահանջները, որպեսզի իսպանացի մասնագետը ստանձնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է Il Mattino-ն։
Իսպանիայի հավաքականի, «Բարսելոնայի» և «Ռոմայի» նախկին մարզիչը ցանկանում է տարեկան ստանալ մոտ 8 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում «Նապոլին» 1990 թվականից ի վեր առաջին անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն։ Սկուդետտոն թիմի համար երրորդն էր պատմության մեջ: