Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Լոկոմոտիվը» մոսկովյան դերբիում 4։2 հաղթեց «Դինամոյին»։
«Լոկոմոտիվի» կազմում առաջին կեսի վերջնամասում գոլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը։
«Լոկոմոտիվն» առաջնության ավարտից 1 տուր առաջ 42 միավորով 9-րդ տեղում է։