Իտալիայի առաջնության 37-րդ տուրի խաղում Միլանի «Ինտերը» հաղթել է «Ատալանտային» 3-2 հաշվով:
Միլանյան ակումբի կազմում գոլերի հեղինակներ դարձան Ռոմելու Լուկակուն, Նիկոլո Բարելան և Լաուտարո Մարտինեսը։ Հյուրերի կազմում աչքի ընկան Մարիո Պաշալիչին ու Լուիս Մուրիելը:
«Ինտերը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 69 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը: «Ատալանտան» 61 միավորով 5-րդ տեղում է։
Եզրափակիչ տուրում «Ինտերը» հունիսի 4-ին կխաղա «Տորինոյի» հետ, նույն օրը «Ատալանտան» կհանդիպի «Մոնցայի» հետ։