Իտալիայի Ա Սերիայի 37-րդ տուրի խաղում «Ֆիորենտինան» սեփական հարկի տակ հաղթեց «Ռոմային»։
11-րդ րոպեին հյուրերը Ստեֆան Էլ Շարավիի հարվածից հետո բացեցին հաշիվը։ Սակայն հանդիպման վերջում «մանուշակներին» հաջողվեց շրջել խաղի ելքը։
85-րդ րոպեին Լուկա Յովիչը հավասարեցրեց հաշիվը, իսկ 88-րդ րոպեին Ջոնաթան Իկոնեն կամային հաղթանակ պարգևեց «Ֆիորենտինային»՝ 2-1։
Այս հանդիպումից հետո «Ֆիորենտինան» բարձրացավ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնական (53 միավոր); «Ռոման» մնաց 6-րդ տեղում (60 միավոր):