«Ֆիորենտինան» իր պաշտոնական կայքում ներկայացրել է 2023/2024 մրցաշրջանի տնային մարզաշապիկը։
«Դիզայնը ոգեշնչված է շուշաններով՝ Ֆլորենցիայի և Ֆիորենտինայի հիմնական խորհրդանիշով: Շուշանները մարմնավորում են ակումբի ամբողջականությունը, կենսունակությունը և գեղեցկությունը: Վաղը՝ մայիսի 27-ին, ֆուտբոլիստներն առաջին անգամ կկրեն նոր տնային մարզահագուստը, երբ կանցկացնեն «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում իրենց վերջին հանդիպումն ընթացիկ մրցաշրջանում:
Օձիքի ներսից, ինչպես նախորդ հավաքածուում, տպագրված է 13 շուշան։ Սա հարգանքի տուրք է երկրպագուներին՝ մեր 12-րդ խաղացողին և Դավիդե Աստորին՝ մեր հավերժական ավագին»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ: