Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Անխել Դի Մարիան մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից։
Ինչպես հաղորդում է Goal-ը, կողմերը բանակցություններ էին վարում պայմանագիրը երկարաձգելու շուրջ, սակայն թուրինցիների տրանսֆերային ռազմավարությունը փոխվել է: «Յուվենտուսը» որոշել է հրաժարվել արգենտինացու հետ համագործակցությունը շարունակելուց։
Ֆուտբոլիստի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ավարտվում է այս տարվա հունիսի վերջին։ Նրա տրանսֆերային արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 10 միլիոն եվրո։
Դի Մարիան «Յուվենտուս» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը։ Ա Սերիայում նա անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։