Ռոբերտո Մանչինին խոսել է մարզադաշտերում ռասիզմի դեպքերի մասին։
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչը քննարկել է երկրպագուների կողմից ֆուտբոլիստների հասցեին ռասիստական վիրավորանքների խնդիրը։
«Ցավոք, որոշ մարդիկ մարզադաշտ են գալիս միայն անընդունելի բաներ անելու համար։ Սա պետք է դադարեցվի, քանի որ մարդիկ պետք է գնան մարզադաշտ զվարճանալու և խաղը դիտելու համար:
Դադարեցնե՞լ հանդիպումները ռասիզմի դրվագների դեպքում։ Գուցե, լավ գաղափար է, բայց ամեն ինչ պետք է լավ գնահատել։ Մենք սովորաբար չափազանցնում ենք, երբ Իտալիայում որոշակի բաներ են տեղի ունենում, բայց ցավոք, դա տեղի է ունենում ամբողջ Եվրոպայում և ամբողջ աշխարհում:
Կանոնները վաղուց են եղել, բայց դրանք պետք է կիրառվեն. այս դրվագները տեղի են ունենում ամեն տարի: 20 տարի առաջ դա այդպես չէր, ես չեմ հիշում նման իրավիճակներ, երբ ես խաղում էի։
Ֆուտբոլիստները պետք է շարունակեն լավ հանդես գալ խաղադաշտում, իսկ ակումբները՝ խաղադաշտից դուրս: Նրանք պետք է պնդեն, որ պահպանվեն կանոնները, նույնիսկ դաժանները։ Որոշ անհատների պետք է մեկուսացնել, բայց ես չեմ կարծում, որ դա հեշտ կլինի»,-Մանչինիի խոսքերն է փոխանցում Pazzi di Fanta-ն։