Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Լուկաս Պոդոլսկին, ով հունիսի 6-ին կդառնա 38 տարեկան, երկարաձգել է պայմանագիրը լեհական «Գորնիկ» ակումբի հետ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։
«Ես լավ եմ, անհանգստանալու ոչինչ չունեմ։ Լինելով առողջ՝ ես լավագույններից մեկն եմ առաջնությունում։ Ես սիրում եմ խաղալ ու մարզվել թիմի հետ»,- պայմանագրի ստորագրումից հետո ասել է աշխարհի չեմպիոնը։
Պոդոլսկին «Գորնիկի» է տեղափոխվել 2021 թվականի ամռանը։
Այս մրցաշրջանում նա Լեհաստանի առաջնությունում 27 հանդիպում է անցկացրել թիմի կազմում՝ դառնալով 5 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ (այդ ցուցանիշով նա լավագույնն է առաջնությունում)։