«Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ Վինչենցո Իտալիանոն մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բազելից» կրած պարտությունը (1:2)։
«Իմ կարծիքով՝ մենք լավ խաղ ցուցադրեցինք։ «Բազելի» նման թիմերը կարող են օգտվել իրենց հնարավորություններից: Մեր հիմնական խնդիրն այն էր, որ գերակայության ժամանակ երկրորդ գոլը չխփեցինք։ Այնուամենայնիվ, նրանք հաղթեցին առաջին խաղում, և մենք բաց թողեցինք մեր հնարավորությունները: Համոզված եմ, որ մենք դեռ հնարավորություն ունենք հաղթելու»,- Իտալիանոյի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պատասխան խաղը կկայանա մայիսի 18-ին Բազելում: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին: