Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչ փուլում կայացան առաջին հանդիպումները։
«Վեսթ Հեմը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «ԱԶ Ալկմարին»։ Հանդիպման հաշիվը 42-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Տիջանի Ռեյնդերսը։
67-րդ րոպեին Սաիդ Բենրահման հավասարեցրեց խաղի հաշիվը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ 9 րոպե անց Մայքլ Անտոնիոյի խփած գոլը կամային հաղթանակ պարգևեց լոնդոնյան թիմին։
Օրվա մյուս խաղում «Բազելը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ֆիորենտինայի» նկատմամբ։
Առաջին խաղակեսում տանտերերի աչքի ընկավ Արթուր Կաբրալը։ 71-րդ րոպեին հյուրերից հաշիվը հավասարեցրեց Անդի Դիուֆը։ 90+2-րդ րոպեին Զեկի Ամբուդիի խփած գոլը հաղթանակ պարգևեց Շվեյցարիան ներկայացնող թիմին։
Պատասխան հանդիպումները կկայանան մայիսի 18-ին։