«Բարսելոնայի» պաշտպան Սերխի Ռոբերտոն կդառնա կատալոնական թիմի նոր ավագը, հայտնում է Diari-ն։
Ռոբերտոն կկրի ավագի թևկապը կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի հեռանալուց հետո։ Այսօր «Բարսելոնան» հայտարարեց Բուսկետսի հեռանալու մասին այս մրցաշրջանից հետո։
Ռոբերտոն կատալոնական ակումբի համակարգում է հանդես գալիս 2006 թվականից։
«Բարսելոնայի» փոխավագը կլինի պաշտպան Ժորդի Ալբան։