«36 մեդալի բոլոր երանգները». Մտորումներ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից հետո — Armsport.am
9.05.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Յամալը նշել է, թե որ մարզադաշտերում է ցանկանում խաղալ ամենաշատը

    Ման Սիթին փորձել է խափանել Ռեալի խոշոր տրանսֆերը․ հայտնի են մանրամասները

    🎥 «Հայկական շոգեքարշը ժամանում է նշանակման վայր». Ինտերը՝ Մխիթարյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

    Յամալը նշել է այլ ակումբներում հանդես եկող երկու խաղացողի, որոնց խաղն իրեն տպավորում է

    🎥 Պատմության սկիզբը դրված է․ Նոան հաղթեց Փյունիկին՝ հռչակվելով Հայաստանի չեմպիոն

    Բարսելոնայի պարտության մեկ թաքնված մեղավոր կա, և դա նա է․ Կապելո

    Ռաֆինյան դիմել է Յամալին՝ Չեմպիոնների լիգայից Բարսելոնայի դուրս մնալուց հետո

    Հայտնի է, թե որ ակումբին է երկրպագում Հռոմի նոր պապը

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Թենիս․ Ծաղկաձորում ITF-ի միջազգային մեծ մրցաշար կանցկացվի

      Քննադատելու փոխարեն, աշխատանք փնտրեք․ Օսական հրապարակում է արել

      Աշխարհի առաջին ռակետը՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

      Մադրիդի մրցաշարի այսօրվա հանդիպումները հետաձգվել են

      Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի արդյունքում Թեղուտի միջնակարգ դպրոցը 5,5 մլն դրամ կստանա

      Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահն այցելել է Վանաձորի թենիսի ակադեմիա

      Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Պպատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը հաղթեց Իսլամ Ալիևին․ նա կպայքարի բրոնզե մեդալի համար

        Արթուր Ալեքսանյանն այսօր ԵԱ-ում կպայքարի բրոնզե մեդալի համար

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե
          Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

          📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

          Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

          Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության պրոմո հոլովակը

          Անցկացվել է Երևանում կայանալիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

          Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող

          Հայ ձյուդոիստները մասնակցել են Եվրոպայի առաջնությանը

          Երվանդ Մկրտչյանը` Իրանի միջազգային մրցաշարի հաղթող, Գոռ Հովակիմյանը՝ արծաթե մեդալակիր

          Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթող

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Յամալը նշել է, թե որ մարզադաշտերում է ցանկանում խաղալ ամենաշատը

            Ման Սիթին փորձել է խափանել Ռեալի խոշոր տրանսֆերը․ հայտնի են մանրամասները

            🎥 «Հայկական շոգեքարշը ժամանում է նշանակման վայր». Ինտերը՝ Մխիթարյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

            Յամալը նշել է այլ ակումբներում հանդես եկող երկու խաղացողի, որոնց խաղն իրեն տպավորում է

            🎥 Պատմության սկիզբը դրված է․ Նոան հաղթեց Փյունիկին՝ հռչակվելով Հայաստանի չեմպիոն

            Բարսելոնայի պարտության մեկ թաքնված մեղավոր կա, և դա նա է․ Կապելո

            Ռաֆինյան դիմել է Յամալին՝ Չեմպիոնների լիգայից Բարսելոնայի դուրս մնալուց հետո

            Հայտնի է, թե որ ակումբին է երկրպագում Հռոմի նոր պապը

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Թենիս․ Ծաղկաձորում ITF-ի միջազգային մեծ մրցաշար կանցկացվի

              Քննադատելու փոխարեն, աշխատանք փնտրեք․ Օսական հրապարակում է արել

              Աշխարհի առաջին ռակետը՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

              Մադրիդի մրցաշարի այսօրվա հանդիպումները հետաձգվել են

              Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի արդյունքում Թեղուտի միջնակարգ դպրոցը 5,5 մլն դրամ կստանա

              Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահն այցելել է Վանաձորի թենիսի ակադեմիա

              Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Պպատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը հաղթեց Իսլամ Ալիևին․ նա կպայքարի բրոնզե մեդալի համար

                Արթուր Ալեքսանյանն այսօր ԵԱ-ում կպայքարի բրոնզե մեդալի համար

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե
                  Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

                  📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

                  Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

                  Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության պրոմո հոլովակը

                  Անցկացվել է Երևանում կայանալիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

                  Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող

                  Հայ ձյուդոիստները մասնակցել են Եվրոպայի առաջնությանը

                  Երվանդ Մկրտչյանը` Իրանի միջազգային մրցաշարի հաղթող, Գոռ Հովակիմյանը՝ արծաթե մեդալակիր

                  Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթող

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  «36 մեդալի բոլոր երանգները». Մտորումներ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից հետո

                  ArmSport-ի դիտակետում, Թոփ, ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  27.04.23 / 14:34
                  0
                  Լուսանկարները՝ ԿԳՄՍՆ

                  Ընդունված է համարել, որ Հայաստանն առավելապես ուժեղ է մենապայքարային մարզաձևերում՝ ըմբշամարտ, բռնցքամարտ, սամբո։ Հոկսեն Միրզոյանի և Յուրի Վարդանյանի դրած ավանդույթները վկայում են, որ ծանրամարտ սպորտաձևը նույնպես հայերի համար է ստեղծված։ Այս միտքը, գուցե, պաթոսային է հնչում/ընթերցվում, սակայն դրա մասին խոսում են չոր փաստերը, դեմքերն ու դեպքերը։

                  Ինչպե՞ս չանվանել, օրինակ, Տիգրան Մարտիրոսյանին ֆենոմեն, երբ 13 տարի առաջ Անթալիայում կայացած աշխարհի առաջնությունում նա հաղթեց իր չինացի մրցակիցներին ու հռչակվեց աշխարհի չեմպիոն։ Եվ դա այն դեպքում, որ ըստ վիճակագրության, Չինաստանում պրոֆեսիոնալ ծանրորդների թիվն ավելի քան 2 անգամ գերազանցում է Հայաստանի բնակչությանը (իրականում զարմանալու ոչինչ չկա՝ գրեթե 2 մլրդ բնակչության մեջ 7 մլն ծանրորդը մեծ թիվ չէ)։

                  Երևանում կայացած եվրոպական ստուգատեսին չինացիները չէին մասնակցում, բնականաբար։ Մրցաշարն էլ հայտնի պատճառներով բաց էին թողնում նաև եվրոպական ծանրամարտին տոն տվող ռուս մարզիկները։ Այսինքն՝ սա մեզ հրաշալի հնարավորություն էր տալիս մրցաշարի մեկնարկից առաջ ունենալ առավել քան չեմպիոնական հավակնություններ։ Չէ՞ որ մեր հավաքականն այս մրցաշարում ներկայացնում էին ծանրամարտի մեր դրոշակակիր Սիմոն Մարտիրոսյանը, աժդահաներ Սամվել Գասպարյանն ու Վարազդատ Լալայանը և, իհարկե, մեր անգերազանցելի գեղեցկուհի Հռիփսիմե Խուրշուդյանը։

                  Ընդհանուր առմամբ, «տնային» մրցաշարին մեր մարզիչները հնարավորություն են ունեցել հայտավորելու ամբողջական կազմ՝ 10-ական ծանրորդով: Իհարկե, թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց հավաքականներում մեծաքանակ էին երիտասարդ ծանրորդները։ Նրանց համար սա գերազանց հնարավորություն էր իրենց ունակությունները ցույց տալու։ Չենք մոռանում, որ երևանյան մրցաշարը Փարիզ-2024-ի համար վարկանիշային հույժ կարևոր մրցաշար էր։

                  ArmSport-ը փորձել է հասկանալ՝ որքանով էր հաջող կամ անհաջող Հայաստանի հավաքականի ելույթը Եվրոպայի տնային առաջնությունում և մանրամասնորեն ամփոփել է մեր մարզիկների ու մարզուհիների ելույթները։ Դրա համար մենք առանձնացրել ենք մրցահարթակ դուրս եկած մեր ներկայացուցիչների 3 ենթախումբ։

                  Առավել կարևորները՝ բոլոր կարևորներից

                  Մրցաշարի մեկնարկից առաջ ծանրամարտի երկրպագուներին թերևս հուզում էին հետևյալ հարցերը.
                  — Որքանո՞վ է պատրաստ Հռիփսիմե Խուրշուդյանը
                  — Կկարողանա՞ Սիմոն Մարտիրոսյանը պայքար առաջարկել գերծանր քաշային կարգում
                  — Լաշան երկամարտում 500 կգ կգրանցի՞, թե ոչ։

                  Հռիփսիմե Խուրշուդյանը միշտ էլ եղել է մեդալի հավակնորդ։ Նույնիսկ այն ժամանակ՝ գերծանր քաշային կարգում, երբ մրցում էր անմարդկային քաշեր պատվիրող Զու Լու Լուի և Տատյանա Կաշիրինայի դեմ։ Այս անգամ 36-ամյա Խուրշուդյանը պոկեց 107 և հրեց 120 կգ ծանրաձողը՝ երկամարտում գրանցելով «բրոնզե» 227 կգ ցուցանիշ։ Այս քաշային կարգում կա անվիճելի առաջատար՝ աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, նորվեգուհի Սոլֆրիդ Կոանդան, որը գրանցեց անմարդկային՝ 272 կգ արդյունքը։ Բայց ինչպես ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանն է նկատում, Հռիփսիմեի նվաճած այս բրոնզե մեդալը ոսկու գին ունի։

                  «Հռիփսիմեի այս բրոնզե մեդալը ինձ համար ոսկուց էլ թանկ է։ Այն ճանապարհը, որն ինքն է անցել, այն ցավերի ու դժվարությունների միջով, որ ինքն է անցել ու հասել այստեղ, պարզապես անհավանական է. բրավո»,- մրցելույթի օրը լրագրողների հետ զրույցում նշել է մրցավարական կազմում ընդգրկված Նազիկ Ավդալյանը։

                  Հայ երկրպագուի համար ամենահյութալի կտորը Սիմոն Մարտիրոսյանի ու մյուս գերծանր քաշայինների ելույթն էր։ Այստեղ՝ մրցակցության տեսանկյունից, ամեն ինչ պարզ է. կա Լաշա Տալախաձեն, ու կան մնացած ծանրորդները։ Իհարկե, նման մտքով ծանրաձողին մոտենալը լավագույն զբաղմունքը չէ, բայց այլընտրանք չկա։ Սիմոն Մարտիրոսյանի՝ գերծանր քաշային կարգ «խցկվելու» իմաստը գիտեն միայն մարզիչները։ Փաշիկ Ալավերդյանի խոսքով, Սիմոնն իր 109 կգ քաշային կարգում արդեն լճանում էր, պետք էր նոր մարտահրավեր, սակայն այսպես նրա՝ Օլիմպիական ոսկի նվաճելու ակնկալիքները նվազագույն տոկոս են կազմում։ Սիմոնն այս «տնային» մրցաշարում նվաճեց բրոնզե մեդալ։ Ի դեպ 2022 թվականին Բոգոտայում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը 8-րդ արդյունքն էր գրանցել, իսկ 2021թ-ին Եվրոպայի առաջնությունում 0 էր ստացել։ Անվանի մարզիկի անհաջողությունների այս շարքից հետո նոր քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճելը վատ արդյունք չէ։

                  Լաշա Տալախաձեի միակ մրցակիցը Վարազդատ Լալայանն էր, որը, հիրավի, գերազանց աշխատանք կատարեց։ Հրում վարժությունում նա նույնիսկ կրնկակոխ հետապնդում էր Լաշային։ Ի վերջո, զիջեց միայն 2 կգ, իսկ երկամարտում Լաշան մրցակցությունից դուրս էր՝ 474 կգ արդյունք (222+252): Լաշան ձգտում է հասնել երկամարտում 500 կգ արդյունքին։ Դժվար է հավատալ, որ զգալիորեն քաշ կորցրած Լաշան կկարողանա առնվազն մոտ գալ իր լավագույն ցուցանիշին՝ հրում վարժությունում 265 կգ-ին։

                  «Ապագայի ծանրաձողը կամ ծանրաձողի ապագան». ովքե՞ր զարմացրին

                  Մրցումային առաջին օրը հարթակ դուրս եկած 18-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանին էր վստահված ամենաբարդ պարտականությունը. չէ՞ որ առաջինը ելույթ ունենալը միշտ էլ դժվար է։ Սակայն նախորդ տարվա Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի առաջ չկար հստակ առաջադրանք՝ բարձրանալու պատվո հարթակի որևէ աստիճանի։ Ի վերջո, երկամարտում գրանցած 6-րդ արդյունքը վատը չէր։ Աճն առավել քան ակնհայտ է, բայց դեռ աշխատելու տեղեր կան։ Երիտասարդ ու մեծ հաշվով անփորձ Անուշ Սահակյանը և Աննա Ամրոյանը ելույթ ունեցան Բ խմբում։ Նրանք դեռ «կանաչ» են, գուցե, մոտ ապագայում մենք արդեն նրանց տեսնենք A խմբի մրցաշարում, բայց մինչ այդ նրանք դեռ քրտնաջան աշխատանքի ու պայքարի լուրջ ճանապարհ պիտի անցնեն։ Առաջին հերթին, մեր մարզուհիներին մի փոքր պակասում էր վստահությունը, ու, թեպետ տրիբունաները ակտիվորեն աջակցում էին նրանց, բայց լարվածություն էր զգացվում։

                  Մեր գեղեցկուհիներից մյուսը՝ Մարգարիտա Առաքելյանը, 87 կգ քաշային կարգում երկամարտի 196կգ ցուցանիշով զբաղեցրեց 7-րդ տեղը: Մարգարիտան դեռ երիտասարդ է և ունակ է լուրջ սխրանքներ գործելու։ 2021 թվականին հին աշխարհամասի երիտասարդների մրցաշարի պոկում վարժության արդյունքով, օրինակ, նա 5-րդն էր, սակայն հրում վարժությունում Մարգարիտան բոլորին զարմացրեց՝ ոչ միայն նվաճելով փոքր ոսկի, այլև երկամարտի արդյունքում դառնալով չեմպիոն։ Մոտ ապագայում նրան սպասվում են մեծ հաղթանակներ։

                  Կանանց գերծանր քաշայինների պայքարում հայտավորված Ջուլիետա Ավանեսյանը մեդալի հավակնորդ չէր (երկամարտի 221կգ — 9-րդ տեղ)։ Առաջնությունը լավ նախավարժանք էր պատանիների առաջիկա մրցումներից առաջ։ Ընդ որում, մեր մարզուհին մասնակցում էր A խմբի մրցապայքարին։ Այս պահին մենք դեռ չենք կարող ոտք մեկնել այս քաշային կարգում, սակայն 17-ամյա Ջուլիետան ունի լավ հեռանկարներ։

                  Էմմա Պողոսյանն իր քաշային կարգում երկամարտի 217 (96+121) կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը: Էմման ընդամենը 16 տարեկան է։ Եվ նա մեր հավաքականի ամենատաղանդավոր մարզուհիներից է: Մարտ ամսին տեղի ունեցած երիտասարդների աշխարհի առաջնությունում նա գրանցել էր 221 կգ։ Այս անգամ մի փոքր քիչ ստացվեց արդյունքը, սակայն հենց Էմման է լինելու մեր ծանրամարտի պայծառ ապագան. այնքան մեծ ուժ կար նրա 16-ամյա ձեռքերի մեջ, որ կամա, թե ակամա, սկսում ես մտածել, որ ամեն ինչ լավ է լինելու։

                  Մեծ հույսեր ու մեծ հիասթափություն

                  Մեր գեղեցկուհի Իզաբելա Յայլյանն իր քաշային կարգում ֆավորիտ էր։ Ակնկալվում էր, որ առաջին իսկ մոտեցումից նրա հետ ոտք է մեկնելու ռումինուհի Անդրեա Կոտրուցան։ Մասնագետների գնահատմամբ, նրանց մրցակցությանը եվրոպական ոսկու համար կարող էր խանգարել ուկրաինուհի Սվետլանա Սամոյլովան: Սակայն հենց ամենասկզբից ամեն ինչ լավ չգնաց. Իզաբելան երկու վարժություններում ձախողեց 3 մոտեցում ու երկամարտում բավարարվեց միայն բրոնզե մեդալով։ Սա կարելի է համարել ձախողում, եթե հիշենք՝ ինչերի է ընդունակ Իզաբելան։

                  Եվրոպայի գործող չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը տևական ժամանակ բացակայում էր. նա վնասվածք ուներ, սակայն մրցահարթակ վերադառնալու ու սեփական երկրպագուների աչքի առաջ ելույթ ունենալու ցանկությունը շատ մեծ էր։ Հարությունյանի նախնական պատվերը զիջում էր միայն Օսկար Ռեյեսին, ակնկալվում էր, որ հենց նրանց մեջ էլ կընթանա պայքարը ոսկու համար, չնայած փորձառու ծանրորդ, ալբանացի Դանիել Գոդելին ևս չէր եկել զուտ երևանյան գեղատեսիլ վայրերով հիանալու։ Պոկում վարժությունում մեդալ նվաճել չհաջողվեց. հայ ծանրորդը չորրորդն էր: Հրում վարժությունում Հարությունյանը հաջող կատարեց առաջին և երկրորդ մոտեցումները՝ գլխավերևում պահելով համապատասխանաբար 183 և 187 կգ ծանրաձողերը, և բավարարվեց միայն բրոնզե մեդալով՝ երկամարտում գրանցելով 337 կգ։

                  Ռաֆիկ Հարությունյանը հենց այնպես չէր մասնակցում այս առաջնությանը և զիջեց մրցակիցներին բացառապես ոչ լիարժեք կազդուրված լինելու պատճառով։ Լավ մարզավիճակ ունենալու դեպքում Ռաֆիկը միանշանակ լավագույնը կլիներ իր քաշային կարգում։ Այդ ամենը նա կփորձի ապացուցել աշխարհի առաջիկա առաջնությունում։

                  Ակնկալիքներ ունեինք նաև Լիանա Գյուրջյանից: Սպասվում էր, որ ոսկու համար պայքար ծավալելը բարդ է լինելու՝ հաշվի առնելով, որ այս քաշային կարգում են շատ ուժեղ ծանրորդներ Ուկրաինայից՝ Իրինա Դեխան և Ալինա Մարուշչակը: Իսկ երրորդ տեղի համար պայքարում Գյուրջյանը մրցակցելու էր Թուրքիայի ներկայացուցիչներ Սարա Շենգյունի և Դիլարա Նարինի հետ: Հայ մարզուհին պոկում վարժությունում հաջող կատարեց միայն երկրորդ մոտեցումը, հրում վարժությունում բարձրացրեց միայն 120 կգ՝ երկրորդ և երրորդ մոտեցմամբ չկարողանալով ֆիքսել 126 կգ ծանրաձողը: 215 կգ-ը երկամարտի 10-րդ արդյունքն էր։ Ասել, որ Լիանայի ելույթը հիասթափեցնող էր, կնշանակի՝ ոչինչ չասել։ Առավել քան ակնհայտ է, որ նա 10-րդ հորիզոնականի մարզուհի չէ։ Նրա մոտեցումներից երևում էր՝ կա անվստահություն սեփական ուժերի նկատմամբ, ինչը, կարծում եմ, գալիս է մարզչական ճամբարից։

                  Զարմանք ու ոչ միայն

                  Բնականաբար, եղան մարզիկներ, որոնք հանդես եկան իրենց հնարավորությունների սահմանում, բայց եղան նաև այնպիսինները, որոնք ստիպեցին ամբողջ աշխարհին խոսել իրենց մասին։ 19-ամյա Գոռ Սահակյանն 67 կգ քաշային կարգում Եվրոպայի երիտասարդական մրցաշարի կրկնակի հաղթող է, սակայն մեծահասակների ֆավորիտը Եվրոպայի գործող չեմպիոն, բուլղարացի Վալենտին Գենչևն էր: Բացի նրանից հայ ծանրորդին որպես մրցակից կարելի էր համարել Թուրքիայի ներկայացուցիչներ Ֆերդի Հարդալին ու Կաան Կահրիմանին: Վերջինս Սահակյանի հիմնական մրցակիցն էր նաև երիտասարդների ասպարեզում: Սակայն այս նախնական գնահատականները հօդս ցնդեցին, երբ Սահակյանը դուրս եկավ մրցահարթակ։ Երկամարտի 320 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի 101-րդ առաջնության մեր առաջին հաղթողը։ Ակնհայտ է, որ Գոռն այս քաշային կարգում դեռ իր ասելիքը չի ասել, սակայն այս պահի դրությամբ օլիմպիական մեդալ նվաճելու հեռանկար չկա։ Օլիմպիական վարկանիշային դասակարգման ցուցակում 67 և 73 կգ քաշային կարգերի մարզիկների ցուցանիշները խմբավորվելու են 73 կգ-ների վարկանշային աղյուսակում։

                  Հաշվի առնելով, որ օլիմպիական վարկանիշային ցուցակում լավագույն 12 ցուցանիշ ունեցող ծանրորդներն են ստանալու օլիմպիական խաղերում ելույթ ունենալու իրավունք և յուրաքանչյուր քաշային կարգում կարող է լինել մեկ երկրի միայն մեկ ներկայացուցիչ, այս քաշային կարգում գրեթե 100 տոկոսով մասնակից չենք ունենա Փարիզում: Գոռը կարող է մոտ տարիներին ավելացնել, դեռ ընդամենը 18 տարեկան է: Հայաստանն այս քաշային կարգերում ներկայացուցիչ չուներ 2022թ․ աշխարհի առաջնությունում, նշանակում է՝ մեր մարզիչները լուրջ չեն դիտարկում այս քաշային կարգերը առաջիկա Օլիմպիական խաղերից առաջ։

                  Տղամարդկանց 89 կգ քաշային կարգում հայ երկրպագուները հույս ունեին, որ առանց մեծ տիտղոսների մնացած Անդրանիկ Կարապետյանը կկարողանա պայքար առաջարկել աշխարհի ռեկորդակիրներ, իտալացի Անտոնիո Պիցոլատոյին և բուլղարացի Կառլոս Նասարին։

                  Մրցաշարի մեկնարկից րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ Պիցոլատոն մրցահարթակ դուրս չի գալու։ Դա բացեց ճանապարհը Անդրանիկի համար։ Պոկում վարժությունում նա գերազանց կատարեց բոլոր մոտեցումները և 178 կգ արդյունքով սահմանեց Եվրոպայի նոր ռեկորդ: Սակայն Հրում վարժությունում երրորդ մոտեցումը ձախողեց ու երկամարտում հայ ծանրորդը գրանցեց 374 կգ արդյունք: Սա իհարկե, լավ արդյունք է, սակայն Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած Կառլոս Նասարից դեռ շատ հեռու է՝ 395 կգ։ Եթե հիշենք, որ Անդրանիկը երկար ժամանակ մրցաշարերը բաց է թողել որակազրկման պատճառով, սա լավ արդյունք է և կարող է հավակնել նաև օլիմպիական մեդալի։

                  Կանանց 76 կգ քաշային կարգում հանդես եկող Տաթև Հակոբյանը ևս զարմացրեց բոլորին ու պայքար առաջարկեց Եվրոպայի գործող չեմպիոն, ֆրանսուհի Մարի Ժոզեֆ Ֆեղուին, որը երկամարտում գրանցեց 253 կգ արդյունքը և դարձավ չեմպիոն, իսկ Տաթևը՝ 226 արդյունքով գրավեց երկրորդ տեղը։

                  Դավիթ Հովհաննիսյանն ու Արա Աղանյանը նպատակ ունեին կրկնել նախորդ տարվա հաջողությունը, երբ Դավիթը լավագույնն էր հին աշխարհամասի առաջնությունում, իսկ Արան դարձավ փոխչեմպիոն: Այդպես էլ եղավ՝ 96 կգ քաշայինների պայքարում Դավիթը մրցակցությունից դուրս էր, իսկ Արան նրան փորձում էր ստվերի պես հետապնդել։ Վաղուց մենք չէինք ունեցել այսպիսի հեգեմոնիա մեր երկու ծանրորդներից մի քաշային կարգում։ Սա Օլիմպիական քաշ է, ու Փարիզում Հայաստանը ներկայացնելու համար լուրջ կռիվ է ընթանալու։

                  Շքեղ էր 19-ամյա Գարիկ Կարապետյանի նորամուտը 102 կգ քաշային կարգում: Երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոնի հիմնական մրցակիցը բացակայում էր՝ Եվրոպայի չեմպիոն, բուլղարացի Դավիդ Ֆիշերովը: Երկամարտի 392 կգ արդյունքը Գարիկն ապահովեց ընդամենը 4 մոտեցմամբ և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Անկախ այն հանգամանքից, որ Ֆիշերովը բացակայում էր, Գարիկի ելույթը թույլ է տալիս ասելու, որ նա դեռ աճելու տեղ ունի։

                  Նոր քաշային կարգում հանդես էր գալիս նաև Սամվել Գասպարյանը՝ 102 կգ-ից անցում անելով 109 կգ։ Դա մի փոքր տարօրինակ էր վարկանիշային միավորների տեսանկյունից, քանի որ այս առաջնությունում գյումրեցի ծանրորդի հավաքած միավորները գրանցվելու են գերծանր քաշայինների աղյուսակում, իսկ նա 102 կգ քաշային կարգում օլիմպիական ուղեգրի գլխավոր հավակնորդն էր…մինչև Գարիկ Կարապետյանի գերազանց ելույթը։ Ինչևիցե, որտեղ էլ լինի մեր հսկան, միայն ոսկե մեդալի համար կարող է ու պետք է պայքարի։ Այս քաշային կարգում էլ միանգամից երկու մարզիկ Հայաստանից կանգնեց պատվո հարթակին, սակայն, ի տարբերություն 96 կգ քաշայինների, այստեղ մենք գրանցեցինք ոսկե և բրոնզե մեդալներ։ Գասպարյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 175 կգ ծանրաձողը, ինչպես նաև հրեց 220 կգ։ Երկամարտի 395 կգ արդյունքով Սամվելը հռչակվեց աշխարհամասի կրկնակի չեմպիոն, իսկ Պետրոս Պետրոսյանը 379 կգ (165+214) արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ:

                  Ակնհայտ է, որ հայկական ծանրամարտի ապագան կերտողներից մեկը լինելու է նաև Գասպարյանը, սակայն այստեղ նույնպես շատ բան մարզչական շտաբի ու Փաշիկ Ալավերդյանի ձեռքերում է. ի՞նչ քաշային կարգ է մարզիկն ընտրելու համաշխարհային ստուգատեսին ու Օլիմպիական առաջիկա խաղերին՝ ցույց կտա ժամանակը։ Միայն մի բան է պարզ. ճիշտ որոշում կայացնելուց է կախված լինելու Փարիզում մեր մեդալների քանակն ու տեսակը։

                  Ընդհանուր մեդալային հաշվարկում Հայաստանի հավաքականը նվաճեց 36 մեդալ, որոնցից 12-ն ամենաբարձր հարգի։ Երկամարտի արդյունքում էլ Հայաստանը հավասարը չունեցավ՝ 13 մեդալ՝ 4-ական ոսկե և արծաթե, 5՝ բրոնզե։

                  Անշուշտ, այս մրցաշարը կարելի է ստացված համարել բոլոր տեսանկյուններից։ Երկրպագուների պնդմամբ, միակ բացասական երևույթը մրցաշարի տոմսերի գինն էր, միջին վիճակագրական երկրպագուի համար շատ բարդ էր ընտանիքով ամեն օր գալ Մարզահամերգային համալիր ու հետևել մեր ծանրորդների ելույթներին։

                  Սակայն ծանրամարտը հաճելի ժամանցի մի մաս է, ինչպես սրճարանում սուրճ խմելը կամ ռեստորանում սթեյք ուտելը։ Հետևաբար, յուրաքանչյուր հաճույքի համար պետք է վճարել, իսկ թե ինչպես վարձահատույց եղան մեր ուժեղները՝ ավելորդ անգամ նշելու կարիք չկա։

                  Կեցցե՛ն մեր տղաներն ու աղջիկները։ Առջևում աշխարհի առաջնությունն է, որտեղ կլինեն նոր անուններ ու նոր չեմպիոններ։ Հուսանք՝ նրանց շարքերում մեր ներկայացուցիչները դարձյալ կգերակշռեն։

                  Ռոբերտ Գասպարյան 

                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Յամալը նշել է, թե որ մարզադաշտերում է ցանկանում խաղալ ամենաշատը

                  09.05.25

                  Ման Սիթին փորձել է խափանել Ռեալի խոշոր տրանսֆերը․ հայտնի են մանրամասները

                  09.05.25

                  🎥 «Հայկական շոգեքարշը ժամանում է նշանակման վայր». Ինտերը՝ Մխիթարյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

                  09.05.25

                  Յամալը նշել է այլ ակումբներում հանդես եկող երկու խաղացողի, որոնց խաղն իրեն տպավորում է

                  09.05.25

                  ԼՐԱՀՈՍ

                  Յամալը նշել է, թե որ մարզադաշտերում է ցանկանում խաղալ ամենաշատը

                  22:25 / 09.05.25

                  Ման Սիթին փորձել է խափանել Ռեալի խոշոր տրանսֆերը․ հայտնի են մանրամասները

                  21:55 / 09.05.25

                  🎥 «Հայկական շոգեքարշը ժամանում է նշանակման վայր». Ինտերը՝ Մխիթարյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

                  21:25 / 09.05.25

                  Յամալը նշել է այլ ակումբներում հանդես եկող երկու խաղացողի, որոնց խաղն իրեն տպավորում է

                  20:55 / 09.05.25

                  🎥 Պատմության սկիզբը դրված է․ Նոան հաղթեց Փյունիկին՝ հռչակվելով Հայաստանի չեմպիոն

                  20:28 / 09.05.25

                  Բարսելոնայի պարտության մեկ թաքնված մեղավոր կա, և դա նա է․ Կապելո

                  19:55 / 09.05.25

                  Ռաֆինյան դիմել է Յամալին՝ Չեմպիոնների լիգայից Բարսելոնայի դուրս մնալուց հետո

                  19:25 / 09.05.25

                  Հայտնի է, թե որ ակումբին է երկրպագում Հռոմի նոր պապը

                  18:55 / 09.05.25

                  Պաշտոնական․ Ալոնսոն մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Բայերից

                  18:25 / 09.05.25

                  Բեքհեմը նշել է պատմության լավագույն պաշտպանի անունը

                  17:45 / 09.05.25

                  🎥 ՀՊԼ․ Նոա – Փյունիկ․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

                  17:30 / 09.05.25

                  Բարսելոնան և Ռեալը շնորհավորել են Հռոմի նոր պապին

                  17:15 / 09.05.25

                  ՀՊԼ․ Վեստ Արմենիան չի ներկայացել Արարատ-Արմենիայի հետ խաղին

                  16:43 / 09.05.25

                  Մեր մրցակիցները․ Հունգարիայի հավաքականը երկարաձգել է գլխավոր մարզչի պայմանագիրը

                  16:10 / 09.05.25

                  Թենիս․ Ծաղկաձորում ITF-ի միջազգային մեծ մրցաշար կանցկացվի

                  15:54 / 09.05.25

                  Բարսելոնան օգնեց Ինտերին Իտալիայի համար ռեկորդային գումար վաստակել

                  15:45 / 09.05.25

                  ՖԻՖԱ-ի նախագահը բարկացրել է ֆուտբոլային պաշտոնյաներին․ ինչ է պատահել

                  15:20 / 09.05.25

                  ՀՊԼ․ Վեստ Արմենիա — Արարատ-Արմենիա․ մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

                  15:00 / 09.05.25

                  📷 Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականն աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում երկրորդն է

                  14:37 / 09.05.25

                  ՉԼ․ հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

                  14:21 / 09.05.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Լիվերպուլ, նա-նա-նա-նա․․․ Բարև՝ 20․ Գլխավոր հերոսները, հաջողության գրավականը և ֆանտաստիկ մթնոլորտ Էնֆիլդում

                  21:45 / 28,04,25

                  Կարդալ ավելին

                  Հեքիաթը շարունակվում է․․․ Ռեքսհեմը դուրս եկավ Չեմպիոնշիփ, Ռայան Ռեյնոլդսի ակումբը յուրահատուկ ռեկորդ է գրանցել

                  23:41 / 26,04,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը հաղթել է շախմատի մրցաշարում՝ ստանալով 15000 ֆունտ մրցանակ

                  22:08 / 05.05.25

                  Կարդալ ավելին

                  OnlyFans-ի աստղին արգելել են մուտք գործել Նոթինգհեմի մարզադաշտ

                  15:45 / 02.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.