Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Բազելը» հյուրընկալվել էր «Նիցային»։
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով, և քանի որ առաջին խաղը ևս ավարտվել էր ոչ-ոքիով (2-2), խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակի 8-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ Ադամսն ու իր թիմին դուրս բերեց կիսաեզրափակիչ։