Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչում «Ֆիորենտինան» արտագնա խաղում 4-1 հաշվով հաղթեց լեհական «Լեխին: Իտալական թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Կաբրալը, Գոնսալեսը, Բոնավենտուրան ու Իկոնեն։
Մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները.
«Անդերլեխտ» — «Ազ Ալկմար»` 2:0
«Բազել» — «Նիցա»` 2:2
Թիմերի պատասխան խաղերը կկայանան մեկ շաբաթ անց։