ԱՄՆ-ում կայացավ NBA-ի փլեյ-ին հանդիպումը, որում Լոս Անջելես Լեյքերսը հաղթեց Մինեսոտային։
«Լեյքերսը» 3-րդ քառորդում զիջում էր 15 միավորով, բայց կարողացավ շրջել խաղը և հաղթանակ տանել լրացուցիչ ժամանակում։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի կամային հաղթանակով՝ 108:102 (22:28, 27:32, 30:26, 19:12, 10:4) հաշվով։ «Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսն այս խաղում վաստակեց 30 միավոր: Լոս Անջելեսը այս հաղթանակի շնորհիվ դուրս եկավ փլեյ-օֆֆ, որտեղ առաջին փուլում կխաղա «Մեմֆիսի» հետ։
Կայացավ նաև NBA-ի փլեյ-ինի մյուս հանդիպումը, որում Ատլանտան հյուրընկալվելիս հաղթել է Մայամիին։
Հանդիպումն ավարտվեց Ատլանտայի հաղթանակով՝ 105:116 (26:36, 23:29, 28:26, 27:25) հաշվով։ Այս հաղթանակի շնորհիվ Հոքսը դուրս եկավ փլեյ-օֆֆ: Առաջին փուլում նրանց մրցակիցը կլինի Բոստոնը։