Արգենտինայի հավաքականը կգլխավորի ՖԻՖԱ-ի՝ հավաքականների թարմացված վարկանիշային աղյուսակը, որը կհրապարակվի շուտով։
Արգենտինայի հավաքականը նախկինում 1838,38 միավորով զբաղեցնում էր երկրորդ հորիզոնականը։ Առաջին տեղում Բրազիլիան էր՝ 1840,77 միավորով։ Այս վարկանիշը կազմվել էր դեկտեմբերի 22-ին՝ 2022 թվականի աշխարհի առաջնության ավարտից հետո, որում արգենտինացիները հաղթանակ տարան:
Ինչպես տեղեկացնում է Football Ranking պորտալը, հաջորդ թարմացման արդյունքներով Արգենտինան 1,52 միավորով կզբաղեցնիչ առաջին հորիզոնականը։ Բրազիլիան, որը կորցրել է 6,63 միավոր, կնահանջի երկրորդ տեղ։