«Ատալանտայի» հարձակվող Ռասմուս Հոյլունդը կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում», հայտնում է Calciomercato-ն:
Հրատարակության համաձայն՝ ակումբի ղեկավարությունը դանիացուն դիտարկում է որպես հարձակվող Դուշան Վլահովիչի փոխարինող, ով կարող է հեռանալ ակումբից այս ամառ։
20-ամյա հարձակվողը «Ատալանտայում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Նրա ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը:
Այս մրցաշրջանում նա իտալական ակումբի կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ի համաձայն գնահատվում է 35 միլիոն եվրո։