Միլանի «Ինտերի» դիտակետում է հայտնվել Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, ով ներկայումս «Սթեմֆորդ Բրիջում» չի համարվում հիմնական կազմի խաղացող:
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, Ներաձուրիները գաբոնցուն դիտարկում են որպես հարձակման կենտրոնն ուժեղացնելու տարբերակներից մեկը:
Այժմ «Ինտերի» կազմում խաղում է «Չելսիի» մեկ այլ հարձակվող՝ Ռոմելու Լուկակուն, ով վարձավճարով է հանդես գալիս իտալական թիմում։ Այնուամենայնիվ, բելգիացին չի արդարացնում ղեկավարության սպասելիքները, ուստի ֆուտբոլիստը դժվար թե հաջորդ մրցաշրջանում մնա «Ջուզեպե Մեացայում»:
Օբամեյանգը նախկինում հանդես է եկել Սերիա Ա-ում՝ «Միլանի» կազմում: Մինչ «Չելսի» տեղափոխվելը նա հանդես է եկել նաև Դորտմունդի «Բորուսիայի», «Արսենալի» և «Բարսելոնայի» կազմում։