«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետիի ապագայի մասին.
«Լուչիանո Սպալետին կմնա «Նապոլիում», նա մրցաշրջանի ավարտից հետո չի լքի ակումբը»,- Դե Լաուրենտիսի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
64-ամյա իտալացին «Նապոլին» գլխավորում է 2021 թվականի ամառվանից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է մրցաշրջանի այս ամառ։
27 տուրից հետո նեապոլիտանացիները 71 միավորով գլխավորում են իտալական Ա Աերիայի մրցաշարային աղյուսակը, բացի այդ, «Նապոլին» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ խաղալու է «Միլանի» հետ։