«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ակնկալում է շարունակել աշխատանքն իտալական թիմում, հայտնում է Corriere dello Sport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մոուրինյուն հույս ունի մոտ ժամանակներս երկարաձգել պայմանագիրը հռոմեացիների հետ։ Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը։
Միաժամանակ, «Ռոմայի» ղեկավարությունը չի շտապում պայմանագրի առաջարկի հարցում, քանի որ ցանկանում է սպասել ընթացիկ մրցաշրջանի արդյունքներին։
Պորտուգալացին «Ռոման» գլխավորում է 2021 թվականի ամռանից։ 27 տուրից հետո հռոմեացիները 47 միավորով զբաղեցնում են Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: