Իտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին մեկնաբանել է Եվրոպայի առաջնության ընտրական խաղում Անգլիայից կրած պարտությունը (1-2).
«Ցավալի է, որ մենք պարտվեցինք, բայց ես ուրախ եմ, որ նորամուտս նշեցի Իտալիայի ազգային հավաքականի կազմում: Ես և իմ ընտանիքը հպարտ ենք դրանով:
Թիմում բոլորն ինձ շատ ջերմ էին վերաբերվում, և ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար: Ես ինձ լավ եմ զգում, իսկ Դիեգո Մարադոնա մարզադաշտում դեբյուտային խաղն ինձ համար առանձնահատուկ իրադարձություն է»,- Ռետեգիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Առաջին տուրից հետո Անգլիան C խմբում 3 միավորով 2-րդն է, Իտալիան 4-րդն է։