Իտալիան կհանդիպի Անգլիայի հետ ՈւԵՖԱ-ի Եվրո 2024-ի ընտրական փուլի առաջին տուրի խաղում։ Իտալիայի հավաքականը հատուկ մարզաշապիկով հանդես կգա՝ ի հիշատակ ազգային հավաքականի նախկին խաղացող Ջանլուկա Վիալիի, որը մահացել էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից 2023 թվականի հունվարի 6-ին:
Ավելի քան երկու տարի մասնագետը Ռոբերտո Մանչինիի օգնականն էր Իտալիայի հավաքականում։
Իտալիա – Անգլիա հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։