Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինուն կլքի «Լիվերպուլը»։ Մեծ է հավանականությունը, որ նա կարիերան կշարունակի Իտալիայում։
La Gazzetta dello Sport-ի համաձայն՝ այս տրանսֆերի հարցում ամենաակտիվը Միլանի «Ինտերն» է, որն արդեն բանակցություններ է վարում ֆուտբոլիստի հետ։
Նշվում է, որ իտալական ակումբի ներկայացուցիչները փորձում են հասկանալ, թե ինչ նպատակներ է դնում հարձակվողն իր առջև և որքանով է նա պատրաստ հանդես գալ հենց միլանյան ակումբում։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»։
Մինչ «Լիվերպուլ» տեղափոխվելը բրազիլացին հանդես է եկել գերմանական «Հոֆենհայմում»: