«Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան Իտալիայի առաջնության 27-րդ տուրի՝ «Տորինոյի» հետ խաղում (4:0) դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Վրացի ֆուտբոլիստը դարձել է առաջին խաղացողը վերջին 17 տարում, որը թոփ 5 լիգաներում իր նորամուտի մրցաշրջանում խփել է 10 գոլ և նույնքան գոլային փոխանցում կատարել, հայտնում է Opta Sport վիճակագրական պորտալը։
Վերջին անգամ նման նվաճման հասել էր բրազիլացի կիսապաշտպան Դիեգոն, որը հանդես էր գալիս Բրեմենի «Վերդերում»։ Իր նորամուտի՝ 2006/2007 մրցաշրջանում, ֆուտբոլիստը խփել է 13 գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ 22-ամյա Կվարացխելիան ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 30 խաղում դարձել է 14 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ: Նա «Նապոլիի» խաղացող է դարձել 2022 թվականի ամռանը՝ տեղափոխվելով Բաթումիի «Դինամոյից»։ Նախկինում Կվարացխելիան հանդես է եկել Կազանի «Ռուբինում» և Մոսկվայի «Լոկոմոտիվում»