Հուսով եմ՝ բոլորը գլուխները բարձր կհեռանան Թուրքիայի դեմ շատ կարևոր խաղից հետո․ Լևոն Պաչաջյան — Armsport.am
9.05.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Ռաֆինյան դիմել է Յամալին՝ Չեմպիոնների լիգայից Բարսելոնայի դուրս մնալուց հետո

    Հայտնի է, թե որ ակումբին է երկրպագում Հռոմի նոր պապը

    Պաշտոնական․ Ալոնսոն մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Բայերից

    Բեքհեմը նշել է պատմության լավագույն պաշտպանի անունը

    🎥 ՀՊԼ․ Նոա – Փյունիկ․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

    Բարսելոնան և Ռեալը շնորհավորել են Հռոմի նոր պապին

    ՀՊԼ․ Վեստ Արմենիան չի ներկայացել Արարատ-Արմենիայի հետ խաղին

    Մեր մրցակիցները․ Հունգարիայի հավաքականը երկարաձգել է գլխավոր մարզչի պայմանագիրը

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Թենիս․ Ծաղկաձորում ITF-ի միջազգային մեծ մրցաշար կանցկացվի

      Քննադատելու փոխարեն, աշխատանք փնտրեք․ Օսական հրապարակում է արել

      Աշխարհի առաջին ռակետը՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

      Մադրիդի մրցաշարի այսօրվա հանդիպումները հետաձգվել են

      Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի արդյունքում Թեղուտի միջնակարգ դպրոցը 5,5 մլն դրամ կստանա

      Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահն այցելել է Վանաձորի թենիսի ակադեմիա

      Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Պպատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը հաղթեց Իսլամ Ալիևին․ նա կպայքարի բրոնզե մեդալի համար

        Արթուր Ալեքսանյանն այսօր ԵԱ-ում կպայքարի բրոնզե մեդալի համար

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե
          Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

          📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

          Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

          Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության պրոմո հոլովակը

          Անցկացվել է Երևանում կայանալիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

          Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող

          Հայ ձյուդոիստները մասնակցել են Եվրոպայի առաջնությանը

          Երվանդ Մկրտչյանը` Իրանի միջազգային մրցաշարի հաղթող, Գոռ Հովակիմյանը՝ արծաթե մեդալակիր

          Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթող

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Ռաֆինյան դիմել է Յամալին՝ Չեմպիոնների լիգայից Բարսելոնայի դուրս մնալուց հետո

            Հայտնի է, թե որ ակումբին է երկրպագում Հռոմի նոր պապը

            Պաշտոնական․ Ալոնսոն մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Բայերից

            Բեքհեմը նշել է պատմության լավագույն պաշտպանի անունը

            🎥 ՀՊԼ․ Նոա – Փյունիկ․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

            Բարսելոնան և Ռեալը շնորհավորել են Հռոմի նոր պապին

            ՀՊԼ․ Վեստ Արմենիան չի ներկայացել Արարատ-Արմենիայի հետ խաղին

            Մեր մրցակիցները․ Հունգարիայի հավաքականը երկարաձգել է գլխավոր մարզչի պայմանագիրը

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Թենիս․ Ծաղկաձորում ITF-ի միջազգային մեծ մրցաշար կանցկացվի

              Քննադատելու փոխարեն, աշխատանք փնտրեք․ Օսական հրապարակում է արել

              Աշխարհի առաջին ռակետը՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

              Մադրիդի մրցաշարի այսօրվա հանդիպումները հետաձգվել են

              Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի արդյունքում Թեղուտի միջնակարգ դպրոցը 5,5 մլն դրամ կստանա

              Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահն այցելել է Վանաձորի թենիսի ակադեմիա

              Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Պպատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը հաղթեց Իսլամ Ալիևին․ նա կպայքարի բրոնզե մեդալի համար

                Արթուր Ալեքսանյանն այսօր ԵԱ-ում կպայքարի բրոնզե մեդալի համար

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե
                  Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

                  📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

                  Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

                  Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության պրոմո հոլովակը

                  Անցկացվել է Երևանում կայանալիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

                  Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող

                  Հայ ձյուդոիստները մասնակցել են Եվրոպայի առաջնությանը

                  Երվանդ Մկրտչյանը` Իրանի միջազգային մրցաշարի հաղթող, Գոռ Հովակիմյանը՝ արծաթե մեդալակիր

                  Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթող

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Հուսով եմ՝ բոլորը գլուխները բարձր կհեռանան Թուրքիայի դեմ շատ կարևոր խաղից հետո․ Լևոն Պաչաջյան

                  ArmSport-ի դիտակետում, Ազգային հավաքական, Թոփ, Հայաստան, ՖՈՒՏԲՈԼ
                  21.03.23 / 13:41
                  0

                  2008-ից ի վեր առաջին անգամ՝ մարտի 25-ին, Հայաստանի ազգային հավաքականն ընդունում է Թուրքիայի ընտրանուն։ Հաշվի առնելով այն փաստը, որ խաղից բազում օրեր առաջ տոմսերն արդեն սպառվել էին, կարելի է ենթադրել, որ «Հանրապետականը» լեփ-լեցուն է լինելու։

                  ArmSport-ը Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանի հետ զրույցում խոսել է սպասվող հանդիպման, լեփ-լեցուն տրիբունաների կարևորության մասին, ֆուտբոլիստի հետ փորձել 15 տարի հետ գնալ, վերադառնալ «Հրազդան» մարզադաշտ ու վերապրել ֆուտոբլիստի այն ժամանակվա զգացողությունները։

                  -2008-ին Դուք ևս խաղում էիք Թուրքիայի դեմ․ ինչպիսի՞ն էին զգացողությունները խաղին ընդառաջ, տարբերվո՞ւմ էին այլ խաղերից, թե՞ փորձում էիք չմտածել, որ մրցակիցը Թուրքիան է։

                  -Իհարկե, ամեն դեպքում այդ խաղը յուրահատուկ էր, ավելի լարված էր մթնոլորտը, որովհետև բոլորս էլ հասկանում էինք, որ շատ ավելի պատասխանատու պիտի մոտենանք այդ խաղին, որովհետև գիտենք ինչպիսի լարված հարաբերություններ ունենք այդ երկրի հետ և աշխատում էինք էլ ավելի մոտիվացված լինել, էլ ավելի ձգտել հաղթանակի։ Բայց ամեն դեպքում հավաքականի բոլոր խաղերն էլ բարձր պատասխանատվությամբ ենք անցկացրել ու մինչև հիմա էլ այդպես է։ Ուղղակի այդ խաղի հետ կապված շատ մեծ էր աղմուկը՝ լրագրողներ, երկրպագուներ, մասնագետներ, տարբեր կարծիքներ․․․ և այս առումով, իհարկե, թիմի ներսում էլ լարված մթնոլորտ կար, բայց աշխատում էինք պրոֆեսիոնալ ձևով մոտենալ, աշխատում էինք ամեն ինչ անել, որ անհարկի աղմուկը չմտներ թիմի խոհանոց ու անհարկի խնդիրներ չառաջանային՝ զուտ ֆուտբոլային առումով։ Բայց, ինչ խոսք, այդ ամենը ինչ-որ տեղ իր հետքը թողնում էր խաղի վրա։ Ցավոք, չկարողացանք Թուրքիայի այդ ժամանակվա իրոք հզոր հավաքականի դեմ հաղթանակի հասնել։ Իսկապես բավականին բարձրակարգ թիմ էր։

                  -Կարելի՞ է ասել, որ այդ «ճնշումն» էլ ազդեց խաղի արդյունքի վրա։

                  -Շատ բարդ է միանշանակ ասել, որ հենց դա էր պարտության պատճառը, շատ այլ հանգամանքներ կային, ավելի խորը պետք է վերլուծել՝ հասկանալու պարտության պատճառը։ Բայց, իհարկե, եթե անհարկի ճնշում է լինում, հնարավոր է, որ մանավանադ երիտասարդների վրա, բացասական ազդեցություն ունենա, որն էլ կարող է խաղի ելքի վրա ազդել։ Բայց այն ֆուտբոլիստները, որոնք խաղում են հավաքականում, պետք է պատրաստ լինեն այդպիսի իրավիճակների ու կարողանան հոգեբանորեն ճիշտ պատրաստվել և հենց այդպիսի իրավիճակներում ուժեղ գտնվեն ու հաղթանակներ տանեն։ Դա ընդհանուր խնդիր է, որը պետք է թիմը կարողանա ճիշտ լուծել՝ մարզիչների միջոցով, ֆեդերացիայի միջոցով, որը պետք է աշխատի այդ ճնշումը հնարավորինս հեռու պահել ֆուտբոլիստներից և այդպես շարունակ։ Այնպես որ դա ֆուտբոլի մի մասն է։

                  -Իսկ արդեն խաղից հետո ինչպե՞ս էիք ձեզ զգում, հետևո՞ւմ էիք արձագանքին։

                  -Դե ծանր էր ամեն դեպքում։ Այդ ժամանակ սոցցանցերն այսքան զարգացած չէին, և չէիր էլ կարող ինչ-որ տեղ հետևել դրան, բայց որպես ֆուտբոլիստ, երբ պարտվում ես, մանավանդ այդպիսի պատասխանատու խաղում, հոգեբանորեն, իհարկե, շատ բարդ է լինում։ Հետո երկար ժամանակ է պետք լինում վերականգնվելու համար։ Չնայած այն ժամանակ մենք դրա համար ժամանակ էլ չունեինք, որովհետև մի քանի օր հետո պետք է արդեն խաղայինք Իսպանիայի հետ։ Այնպես որ, աշխատում էինք շատ արագ այդ պարտությունը մոռանալ և կենտրոնանալ հաջորդ խաղի վրա։ Բայց իհարկե շատ բարդ էր․ բոլորս էլ հասկանում էինք, որ այդ խաղը ձախողել ենք։

                  -Ի՞նչ խորհուրդ կտաք հավաքականի ներկայիս խաղացողներին՝ Թուրքիայի դեմ հանդիպմանն ընդառաջ։

                  -Ամենամեծ խորհուրդս երևի թե կլինի հենց այդ հոգեբանական պատրաստվածության պահով, որ հնարավորինս աշխատեն այդ արտաքին խոսակցություններից, ասեկոսեներից, անհարկի լարված իրավիճակներից իրենց հեռու պահել, հնարավորինս հեռու մնան սոցհարթակներում տարատեսակ կարծիքներ կարդալուց․․․հասկանում եմ, որ դա այդքան էլ հնարավոր չէ, որովհետև ինչքան էլ դու ֆիզիկապես չուզենաս դրան մասնակցել, մտերիմներդ կարող են խոսակցությունների ընթացքում դրանց մասին ասել ու դրանցով նաև դու ինֆորմացվես։ Բայց հնարավորինս թող հեռու մնան այդ ամենից, հանգիստ լինեն և պատրաստ լինեն հնարավորինս լավ խաղ ցուցադրելու, ազատ լինեն այդ բոլոր ճնշումներից, որ կարողանան բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել։ Ես ավելի քան վստահ եմ, որ մեր ֆուտբոլիստներն ունակ են այդ ամենը հաղթահարելու։ Միմիայն հաջողություն կմաղթեմ նրանց։ Թող ամբողջությամբ տրվեն այդ խաղին, որովհետև այն շատ կարևոր է Հայաստանի համար։

                  -Գիտեք, որ մարզադաշտը լեփ-լեցուն է լինելու, ամեն դեպքում, տոմսերը վաղուց սպառված են. այս դեպքում այդ փաստը կօգնի՞, կոգևորի՞, թե՞ ավելորդ ճնշում կլինի մեր խաղացողների համար։

                  -Միանշանակ, լեփ-լեցուն տրիբունաները միշտ օգնում են ֆուտբոլիստներին։ Երկրպագուների ներկայությունը շատ ավելի ոգևորիչ է դառնում խաղի ընթացքում՝ հնարավորություն տալով հենց խաղի մեջ զգալ այդ ուժը, այդ աջակցությունը և, ինչպես ասում են, քո գլխից վերև թռնել։ Երկրպագուները որքան շատ լինեն, այնքան լավ, դա միանշանակ։ Միմիայն ուրախ եմ այդ փաստից, որ «Հանրապետականը» լեփ-լեցուն է լինելու։ Կարծում եմ, եթե հիմա ավելի մեծ մարզադաշտ ունենայինք, երկրպագուներն ավելի շատ կլինեին։ Այնպես որ, դրական եմ դա գնահատում։ Ապրեն մեր երկրպագուները, որ այդպիսի մեծ աջակցություն են ապահովելու մեր հավաքականին և հուսով եմ, որ բոլորը գլուխները բարձր կհեռանան այդ շատ կարևոր խաղից հետո։

                  -Իսկ հաշվի առնելով թե՛ մեր, թե՛ մրցակցի կազմը՝ ի՞նչ արդյունք եք կանխատեսում…նաև մեր՝ նոր մարզիչ ունենալու հանգամանքը։

                  -Չեմ ուզում արդյունք կանխատեսել, դա մի քիչ անշնորհակալ գործ է, բայց, իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ մենք այս ժամանակահատվածում մի փոքր խոցելի ենք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ունենք նոր մարզիչ, նոր ֆուտբոլիստներ, ինչ-որ նոր մտքեր են առաջ եկել, նոր մարտավարություն է պետք մշակել, մարզիչը նոր է թիմի հետ ծանոթանալու․․․այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով, զուտ ֆուտբոլային առումով, մենք խնդիրներ ունենք։ Բայց ամեն դեպքում, կարծում եմ, որ ընդհանուր այդ խաղի սպասումը, ոգևորությունը կարող է շատ ավելի դրական ձևով ազդել և այդ բացերը, որ հիմա կան, կարող են հենց այդ ոգևորության շնորհիվ լրացվել։ Միմիայն լավ եմ տրամադրված, դրական արդյունք եմ ակնկալում։ Հուսով եմ, որ մեր հավաքականը բոլորիս կուրախացնի և մենք, ինչ-որ առումով, ռևանշի կհասնենք այն ժամանակվա պարտությունից հետո։

                  Ստելլա Բաբլոյան

                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Ռաֆինյան դիմել է Յամալին՝ Չեմպիոնների լիգայից Բարսելոնայի դուրս մնալուց հետո

                  09.05.25

                  Հայտնի է, թե որ ակումբին է երկրպագում Հռոմի նոր պապը

                  09.05.25

                  Պաշտոնական․ Ալոնսոն մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Բայերից

                  09.05.25

                  Բեքհեմը նշել է պատմության լավագույն պաշտպանի անունը

                  09.05.25

                  ԼՐԱՀՈՍ

                  Ռաֆինյան դիմել է Յամալին՝ Չեմպիոնների լիգայից Բարսելոնայի դուրս մնալուց հետո

                  19:25 / 09.05.25

                  Հայտնի է, թե որ ակումբին է երկրպագում Հռոմի նոր պապը

                  18:55 / 09.05.25

                  Պաշտոնական․ Ալոնսոն մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Բայերից

                  18:25 / 09.05.25

                  Բեքհեմը նշել է պատմության լավագույն պաշտպանի անունը

                  17:45 / 09.05.25

                  🎥 ՀՊԼ․ Նոա – Փյունիկ․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

                  17:30 / 09.05.25

                  Բարսելոնան և Ռեալը շնորհավորել են Հռոմի նոր պապին

                  17:15 / 09.05.25

                  ՀՊԼ․ Վեստ Արմենիան չի ներկայացել Արարատ-Արմենիայի հետ խաղին

                  16:43 / 09.05.25

                  Մեր մրցակիցները․ Հունգարիայի հավաքականը երկարաձգել է գլխավոր մարզչի պայմանագիրը

                  16:10 / 09.05.25

                  Թենիս․ Ծաղկաձորում ITF-ի միջազգային մեծ մրցաշար կանցկացվի

                  15:54 / 09.05.25

                  Բարսելոնան օգնեց Ինտերին Իտալիայի համար ռեկորդային գումար վաստակել

                  15:45 / 09.05.25

                  ՖԻՖԱ-ի նախագահը բարկացրել է ֆուտբոլային պաշտոնյաներին․ ինչ է պատահել

                  15:20 / 09.05.25

                  ՀՊԼ․ Վեստ Արմենիա — Արարատ-Արմենիա․ մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

                  15:00 / 09.05.25

                  📷 Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականն աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում երկրորդն է

                  14:37 / 09.05.25

                  ՉԼ․ հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

                  14:21 / 09.05.25

                  Ծանրամարտ․ Արայիկ Հարությունյանը պարգևատրեց պատանիների աշխարհի առաջնության մեդալակիրներին

                  14:00 / 09.05.25

                  Marca. հայտնի է, թե երբ հրաժեշտ կտա Ռեալը Անչելոտիին

                  13:45 / 09.05.25

                  🎥 Յուրօրինակ հեթ-տրիկ․ Տիգրան Բարսեղյանը՝ ապրիլի լավագույն գոլի հեղինակ

                  13:15 / 09.05.25

                  Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                  12:41 / 09.05.25

                  ՉԼ․ շաբաթվա խորհրդանշական հավաքականը

                  12:15 / 09.05.25

                  🎥 Երևանում բացվեց նոր արհեստական խաղադաշտ. Հայաստանը ՖԻՖԱ-ի նախաձեռնության առաջին շահառուներից է

                  11:45 / 09.05.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Լիվերպուլ, նա-նա-նա-նա․․․ Բարև՝ 20․ Գլխավոր հերոսները, հաջողության գրավականը և ֆանտաստիկ մթնոլորտ Էնֆիլդում

                  21:45 / 28,04,25

                  Կարդալ ավելին

                  Հեքիաթը շարունակվում է․․․ Ռեքսհեմը դուրս եկավ Չեմպիոնշիփ, Ռայան Ռեյնոլդսի ակումբը յուրահատուկ ռեկորդ է գրանցել

                  23:41 / 26,04,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը հաղթել է շախմատի մրցաշարում՝ ստանալով 15000 ֆունտ մրցանակ

                  22:08 / 05.05.25

                  Կարդալ ավելին

                  OnlyFans-ի աստղին արգելել են մուտք գործել Նոթինգհեմի մարզադաշտ

                  15:45 / 02.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.