Սաուդյան Արաբիայի առաջնության 21-րդ տուրում «Ալ-Նասրը» 2։1 հաշվով հաղթել է «Աբհային»։
Հյուրերի կազմում 26-րդ րոպեին հաշիվը բացել է Աբդուլֆաթահ Ադամը։
78-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն տուգանայինից կատարած հարվածով դարձել է գոլի հեղինակ և հավասարեցրել հանդիպման հաշիվը։
86-րդ րոպեին տանտերեի կազմում հաղթական գոլը խփել է Անդերսոն Տալիսկան՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
«Ալ-Նասրը» 49 միավորով 2-րդ տեղում է և 1 միավորով է զիջում առաջատար «Ալ-Իտիհադին»