«Միլանի» և Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արիգո Սակին դժգոհ է Չեմպիոնների լիգայում «Ինտերի» ցուցադրած խաղից։ Քառորդ եզրափակիչում իտալական թիմը կխաղա «Բենֆիկայի» հետ։
«Ինտերը» հիանալի խաղացողներ ունի, բայց թիմը չգիտես ինչու շատ հեշտությամբ նախաձեռնությունը տալիս է մրցակիցներին։ Դա նկատելի էր «Պորտուի» դեմ խաղում։
Չեմպիոնների լիգայում այս ոճը հղի է մեծ խնդիրներով։ Եվրոպայում պետք է խաղալ մեծ արագությամբ և փորձել պահել գնդակը, այլ ոչ թե նախաձեռնությունը տալ տեխնիկապես ուժեղ մրցակիցներին»,- Սակիի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։
Ապրիլի 11-ին «Ինտերն» առաջին հանդիպումը կանցկացնի «Բենֆիկայի» հետ։