ՊՍԺ-ն պատրաստ է մեծ գումար վճարել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերի համար, հայտնում է Marca-ն։
Մադրիդի «Ռեալը» շարունակում է աշխատել փարիզցիների հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի վրա՝ միաժամանակ ևս դիտարկելով Հոլանդի տրանսֆերը որպես այլընտրանք։
Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն պատրաստ է Հոլանդի համար վճարել մոտ 200 միլիոն եվրո, ինչն իր հերթին կարող է ազդել ակումբում Լիոնել Մեսսիի, Նեյմարի և Սերխիո Ռամոսի ապագայի վրա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողի 200 մլն եվրո հրաժարագինը, որը նախատեսված է պայմանագրով, կակտիվանա 2025-ի ամռանը, ոչ թե 2024-ին։
Այս մրցաշրջանում Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 36 խաղում դարձել է 39 գոլի հեղինակ: