Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալել էր շվեյցարական «Բազելին»։ Ինչպես և առաջին խաղը, այս հանդիպումը ևս ավարտվեց 2։2 հաշվով։
Առաջին խաղակեսում տանտերերի կազմում աչքի ընկան Մալիկ Աբուբակարին և Յուրայ Կուցկան։ Հյուրերից 53-րդ րոպեին հաշիվը կրճատեց Ռիկարդո Կալաֆիորին։ 90+3-րդ րոպեին Զեկի Ամբուդինիի խփած գոլի շնորհիվ հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին և թիմերը հաղթողին պարզեցին 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ։ Ավելի ուժեղ գտնվեցին «Բազելի» ֆուտբոլիստները (1:4)։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» հայտացուցակում էր և փոխարինման մտավ 97-րդ րոպեին։ Հայ կիսապաշտպանը չկարողացավ դիպուկ իրացնել 11 մետրանոցը՝ հետխաղային հարվածաշարի ժամանակ։