«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան հայտարարել է, որ ակումբը նոր պայմանագիր չի կնքելու հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ:
«Վարձակալությունը նախատեսված է միայն մեկ մրցաշրջանի համար, ուստի Ռոմելուն կվերադառնա «Չելսի» հունիսի 30-ին, անկախ նրանից, թե որքան լավ է նա խաղում մեր թիմում: Այս մրցաշրջանն աննախադեպ է դարձել, նկատի ունեմ, որ Աշխարհի առաջնությունը տեղի է ունեցել ձմռանը։
Լուկակուն այս մրցաշարում լավագույն մարզավիճակում չէր։ Նա դեռ չի կարողացել վերադառնալ այն օպտիմալ մարզավիճակին, որում գտնվում էր վերջին տարիներին»,- Մարոտայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Միլանյան ակումբը Լուկակուին վարձավճարով ձեռք է բերել «Չելսիից» 2022 թվականի հուլիսին։ 2022/23 մրցաշրջանում հարձակվողն իտալական թիմի կազմում անցկացրած 18 խաղում դարձել է 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։