«Այաքսը» հրապարակել է այն թիմերի ցանկը, որոնք կմասնակցեն 2023 թվականին կայանալիք Future Cup մրցաշարին։
«Այաքսից» բացի, մասնակիցների թվում են նաև Մյոնխենգլադբախի «Բորուսիան», մեքսիկական «Պաչուկան» , «Յուվենտուսը», ՊՍԺ-ն և դանիական «Նորդշելանդը»:
Future Cup-ը մինչև 17 տարեկան թիմերի մրցաշար է։ «Այաքսը» հինգ անգամ հաղթել է մրցաշարում, ևս երեք անգամ հաղթել է բելգիական «Անդերլեխտը»:
Մրցաշարը կանցկացվի ապրիլի 8-ից 10-ը։