Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է Հայաստանի շախմատի պատանիների առաջնության երևանյան ընտրական փուլը:
Մրցաշարը տեղի կունենա փետրվարի 20-ից 28-ը:
Հետևյալ տեղերը զբաղեցրած շախմատիստներն իրավունք են ստանում մասնակցելու Հայաստանի 2023 թ. պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին՝
Մինչև 8 տարեկան պատանիների մրցաշար՝ 1-16 տեղերը
Մինչև 10 տարեկան պատանիների մրցաշար՝ 1-25 տեղերը
Մինչև 12 տարեկան պատանիների մրցաշար՝ 1-20 տեղերը
Մինչև 14 տարեկան պատանիների մրցաշար՝ 1-18 տեղերը
Մինչև 16 տարեկան պատանիների մրցաշար՝ 1-12 տեղերը