Իրանի Ռաշտ քաղաքում ավարտվել է «19th International Caspian Cup» միջազգային մրցաշարը, որին մասնակցել են նաև հայ շախմատիստները:
Միջազգային գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել է 1-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Հովիկը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
Էդգար Հայրապետյանը և Արտակ Ալիխանյանը վաստակել են 6.5 միավոր:
Հայ պատանիներից Կարո Սարգսյանը և Նարեկ Ղազարյանը զգալիորեն բարելավել են իրենց վարկանիշները: Կարոն վաստակել է 5.5 միավոր և բարելավել է իր վարկանիշը 118.8 կետով: Նարեկը վաստակել է 5 միավոր և բարելավել է իր վարկանիշը 114 կետով: